Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան Անկախության տոնի առթիվ, 21-ը սեպտեմբերի, 2021թ․

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Ըստ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին:

Այլ մանրամասներ հանդիպումից չեն հաղորդվում:

Տեր-Պետրոսյանն ու Հարությունյանը հանդիպել էին նաև այս տարվա ապրիլին։ Այն ժամանակ երկուստեք կարևորվել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG