Մատչելիության հղումներ

Ժամը 22-ի դրությամբ սահմանին իրադրությունն անփոփոխ է


ՀՀ ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 22-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Հայկական կողմն այսօր պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG