Մատչելիության հղումներ

Վրաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է գրեթե 70 տոկոսով


Վրաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ գրեթե 68,7 տոկոսով ավելացել է՝ հասնելով 1,4 մլրդ դոլարի, վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ հայտնում է Newsgeorgia.ge-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ Ռուսաստանը Վրաստանի երկրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է։ Առաջին տեղում Թուրքիան է, որի հետ վերջին 8 ամիսների առևտրաշրջանառությունը կազմել է 1,8 մլրդ դոլար, երրորդ տեղում Չինաստանն է (1,2 մլրդ դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG