Մատչելիության հղումներ

Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում, ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։

Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 16-ին Թբիլիսիում։ Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն էր։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG