Մատչելիության հղումներ

Արցախի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում


Արցախի արտաքին գործերի նախարարը սեպտեմբերի 15-ից աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ, ըստ Արցախի արտգործնախարարության, Դավիթ Բաբայանը այցելել է Հայաստանի դեսպանատուն և հանդիպել աշխատակիցների հետ։

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։

«Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։ Քննարկվել է հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող թեմաների լայն շրջանակ։ Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերն Արցախի զարգացման ու Արցախի ժողովրդի շահերի առաջմղման գործում», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG