Մատչելիության հղումներ

Նենսի Փելոսին հաստատել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան


ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին այսօր հայտնել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան։

Լրագրողների հետ նա այսօր խոսել է Բեռլինում և նշել, որ մտադիր է Հայաստան մեկնել պատվիրակության հետ, որի կազմում է նաև Կալիֆորնիա նահանգից հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրը։

«Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ՝ Փելոսին հրաժարվել է ճամփորդության մասին այլ մանրամասներ հայտնել, նշելով, որ Կոնգրեսի ճամփորդող անդամները «չեն սիրում թիրախ լինել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG