Մատչելիության հղումներ

Պուտին-Ալիև հանդիպման օրակարգում հայ - ադրբեջանական հակամարտության սրումն է. Պեսկով


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպման օրակարգում հայ - ադրբեջանական հակամարտության սրումն է, ասել է այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը «բավական երկար զրույց» է ունեցել այս հարցի շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 135, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած գիշերը, երեկ օրվա ընթացքում և այս գիշեր:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

XS
SM
MD
LG