Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում կայացել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը


Ուզբեկստանում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Ըստ ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության՝ հանդիպմանը Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին, Ադրբեջանի ժողովրդին ու զոհված զինծառայողների հարազատներին։ Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ գտնվում են կողք կողքի, հայտնում է «Ազեթաջը», հավելելով՝ ընդգծվել է, որ Անկարայի ու Բաքվի դաշնակցային հարաբերությունները հաջող զարգանում են բոլոր ոլորտներում:

Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնորդներն Ուզբեկստանում մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG