Մատչելիության հղումներ

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր Եվրահանձնաժողովի նախագահը երրորդ անգամ այցելում է Կիև


Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Կիևում, 15-ը սեպտեմբերի, 2022թ․
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Կիևում, 15-ը սեպտեմբերի, 2022թ․

Կիև է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում նախատեսված է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ՝ քննարկելու «մեր տնտեսություններն ու ժողովուրդներին մերձեցնելու» հարցերը Ուկրաինայի՝ Եվրամիության անդամակցության ճանապարհին։

Նախօրեին ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկայում կմիանա Եվրամիության ազատ ռոումինգի գոտուն։

Սա Եվրահանձնաժողովի նախագահի երրորդ այցն է Ուկրաինա՝ Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։

XS
SM
MD
LG