Մատչելիության հղումներ

Նորավան գյուղի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել


Սյունիքի մարզի Նորավան գյուղը, արխիվ
Սյունիքի մարզի Նորավան գյուղը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտակայքում զինծառայողի դի հայտնաբերվել:

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն Նորավանի մոտակայքում հրդեհի բռնկման մասին տեղեկություն է ստացվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում, որտեղ էլ հայտնաբերվել է զինծառայողի դին:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են զինվորական բուժծառայության ավտոմեքենային ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG