Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարին


Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ջեյհուն Բայրամովին, արխիվ
Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ջեյհուն Բայրամովին, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում Վաշինգտոնի հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռիքերը այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումների թեման», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս առկա տարաձայնությունների «քաղաքական և դիվանագիտական լուծման օգտին և պատրաստ է ամեն կերպ աջակցել կարգավորման գործընթացին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG