Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հայ - ադրբեջանական հակամարտության հարցով խորհրդակցություններ կանցկացնի


Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա, արխիվ

Ֆրանսիան հայ - ադրբեջանական հակամարտության հարցով խորհրդակցություններ կանցկացնի, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

«Ֆրանսիան այս հարցը կտանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ նախագահում է այս ամիս։ Արտգործնախարար Կատրին Կոլոննան ծրագրում է քննարկումներ անցկացնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ», - այսօր հաղորդել է դիվանագիտական գերատեսչությունը, հավելելով՝ Ֆրանսիան հանդես է գալիս վիճահարույց բոլոր հարցերը բացառապես բանակցություններով լուծելու օգտին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահն անցած գիշեր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ «Փարիզը կոչ է անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Դիվանագետը նշել է, որ նախագահ Մակրոնը պատրաստ է մտքեր փոխանակել նաև Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG