Մատչելիության հղումներ

Ջերմուկ և հարակից գյուղեր տանող ճանապարհը փակ է, թույլատրելի է միայն տեղի բնակիչների ելումուտը


Վայոց Ձորի Ջերմուկ և հարակից գյուղեր տանող ճանապարհը մինչ այս պահը փակ է, զինվորականները և ոստիկանները հսկում են, թույլատրելի է միայն տեղի բնակիչների ելումուտը: Լրագրողներին արգելում են հատել ճանապարհի այդ հատվածը, որը փակ է Երևան- Մեղրի մայրուղուց, անգամ չի թույլատրվում այդ հատվածը նկարահանել:

«Ազատության» հետ զրուցում իրավապահներն ասացին, որ նկարահանումն արգելում են անվտանգության նկատառումներից ելնելով:

Կեսգիշերից հակառակորդի թիրախում է եղել նաև Ջերմուկը: Ըստ Պաշտպանության նախարարության հայտարարության, տարբեր տրամաչափի զինատեսակներից Ադրբեջանը կրակ է բացել նաև Ջերմուկի ուղղությամբ:

Թե ինչ իրավիճակ է համայնքում, արդյոք քաղաքացիական օբյեկտները եղել են հակառակորդի կրակի տակ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG