Մատչելիության հղումներ

Ուկրաինական կողմը հաղորդում է 13 բնակավայրի ազատագրման մասին


Ուկրաինայում Խարկովի մարզը ռուսական օկուպացիայից ազատագրելուց հետո ուկրաինական ուժերը շարունակում են հակահարձակումը երկրի հարավում և արդեն12 կիլոմետր առաջ են գնացել։

«Ազատագրվել է հարավում գտնվող 13 բնակավայր և ավելի քան 500 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածք», - հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գեներալ Դմիտրի Մարչենկոն։

«Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Նատալյա Գումենյուկը նույնպես խոսել է հարավում ուկրաինական բանակի հաջողությունների մասին. - «Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր առաջընթացը բավականին համոզիչ է: Մենք տարբեր տարածքներում առաջ ենք անցել չորսից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր: Կան ազատված տարածքներ՝ մոտ 500 քառակուսի կիլոմետր»։

Նրա խոսքով, ռուս զինվորականները թողնում են տեխնիկան Դնեպրի աջ ափին և անցնում ձախ ափ։

XS
SM
MD
LG