Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ հայտարարում է ուկրաինական զինապահեստների և հրամանատարական կետերի ոչնչացման մասին


«Վերջին 24 ժամերին Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում վեց զինապահեստ և յոթ հրամանատարական կետ են ոչնչացրել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ոչնչացված զինապահեստները գտնվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։ Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Նիկոլաևի մարզի Կալուգա գյուղի մոտ ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ռադարային կայաններից մեկը, որն օգտագործվում էր օդային թիրախների հայտնաբերման նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG