Մատչելիության հղումներ

Միացյալ Թագավորությունում տասնօրյա սուգ է


Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ երկրորդ թագուհու մահվան պատճառով այսօրվանից տասնօրյա սուգ է հայտարարվել։ Թագավորությունում հնչել են զանգերն ու 96 կրակոց է արձակվել՝ ի պատիվ միապետի ապրած ամեն տարվա։

Հարյուրավոր մարդիկ ամբողջ գիշեր այցելել են թագուհու լոնդոնյան նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Եղիսաբեթ երկրորդի հիշատակին, որը կյանքից հեռացավ երեկ։

Թագուհուց գահը ժառանգել է որդին՝ Չարլզը, որն այսուհետ կկոչվի Չարլզ երրորդ:

Թագուհու մահը սգում են ոչ միայն Բրիտանիայում, այլև աշխարհի այլ երկրներում։ Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ այցելում են բրիտանական դեսպանատների տարածք՝ հարգանքի տուրք մատուցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG