Մատչելիության հղումներ

Փհենյանը օրենքով կանխարգելիչ միջուկային հարվածների իրավունք վերապահեց իրեն


Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկում, արխիվ
Հյուսիսային Կորեան հրթիռ է փորձարկում, արխիվ

Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովն օրենքով ամրագրել է Փհենյանի կողմից կանխարգելիչ միջուկային հարվածներ օգտագործելու իրավունքը, հայտնում են այդ երկրի պետական լրատվամիջոցները։

«Միջուկային զենքի մասին օրենսդրական քաղաքականության կարևորագույն նշանակությունն անդառնալի գիծ գծելն է, որպեսզի մեր միջուկային զենքի շուրջ սակարկություններ չլինեն», - ասել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը խորհրդարանում ելույթի ընթացքում։

Նոր օրենքը սահմանում է, որ Հյուսիսային Կորեան կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել «ավտոմատ կերպով» և «անհապաղ ոչնչացնել թշնամու ուժերը»՝ նույնիսկ օտարերկրյա պետության կողմից սովորական հարձակման դեպքում, որը կարող է սպառնալ պետության ղեկավարությանը, Փհենյանի միջուկային ուժերի հրամանատարությունը կամ երկրին։

Հյուսիսային Կորեան պարբերաբար փորձարկում է միջուկային զենքը և իրեն Սահմանադրությամբ հռչակել է միջուկային տերություն։ Միջուկային զենք ունենալու ձգտումների պատճառով Փհենյանի նկատմամբ միջազգային բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանվել։

XS
SM
MD
LG