Մատչելիության հղումներ

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ գնդակոծությունները վերսկսվել են


Ուկրաինա - Մուտքը Զապորոժիեի ատոմակայանի տարածք, 31-ը օգոստոս, 2022թ.
Ուկրաինա - Մուտքը Զապորոժիեի ատոմակայանի տարածք, 31-ը օգոստոս, 2022թ.

Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանի և մերձակա տարածքում վերսկսվել են գնդակոծությունները, կողմերը կրկին միմյանց են մեղադրում դրանց համար։

Էներգոդար քաղաքը, որտեղ գտնվում է կայանը, մնացել է առանց էլեկտրականության։

Ռուսական զորքերը հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Նիկոպոլ քաղաքին, որը գտնվում է Դնեպր գետի մյուս ափին, Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի դիմաց, ասել է Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հաղորդում է, որ խափանումը տեղի է ունեցել էլեկտրական ենթակայանի վրա ուկրաինական հարձակման պատճառով:

XS
SM
MD
LG