Մատչելիության հղումներ

Բաքվում կայացել է Թուրքիայի ԳՇ պետի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանդիպումը


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպումը կայացել է միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ընթացքում։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Գյուլերն ու Հասանովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտում գործակցության հարցեր:

Գյանջայում ընթանում են երկու պետությունների օդային ուժերի համատեղ զորավարժությունները: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երեկ է մեկնել Բաքու` մասնակցելու «ADEX 2022» միջազգային պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին: Անցած շաբաթ էլ Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG