Մատչելիության հղումներ

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վլադիվոստոկ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ Վլադիվոստոկ:

Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի, Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի խորհրդարանի ղեկավարը, Հնդկաստանի և Մալայզիայի ղեկավարների մասնակցությամբ:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը:

Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG