Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը չի վերսկսի գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով, քանի դեռ գերմանական կողմը չի վերանորոգել այն


Ռուսական «Գազպրոմ»-ը չի վերսկսի գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով, քանի դեռ գերմանական կողմը չի վերանորոգի այն, այսօր ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Վիտալի Մարկելովը։

Մինչդեռ գերմանական կողմը պնդում է, որ «Գազպրոմ»-ը խողովակաշարին առնչվող վերանորոգման որևէ հանձնարարություն չի տվել: «Գազպրոմ»-ի գործընկեր Siemens Energy-ից հակադարձում են՝ այնպիսի խնդիրը, որի մասին հայտարարում է ռուսական ընկերությունը, հեշտությամբ լուծվում է, և դա սովորաբար չի դառնում մատակարարումների դադարեցման պատճառ։

«Գազպրոմ»-ը Գերմանիա «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով գազամատակարարումը դադարեցրել էր օգոստոսի 31-ին՝ պատճառաբանելով դա անհրաժեշտ տեխնիկական սպասարկմամբ:

«Հյուսիսային հոսք 1»-ը Ռուսաստանից Եվրոպա գազի ամենամեծ խողովակաշարն է: Այն ձգվում է Վիբորգից՝ Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի սահմանի մոտից, մինչև Գերմանիայի հյուսիս-արևելքում գտնվող Լյուբմին:

XS
SM
MD
LG