Մատչելիության հղումներ

Քաբուլում ՌԴ դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը


Աֆղանստան - Պայթյունից տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում, Քաբուլ, 5-ը սեպտեմբերի, 2022թ.

Աֆղանստանի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան վրա կատարված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:

Պայթյունը երեկ որոտացել է դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ, որտեղ աֆղանստանցիները սպասում էին իրենց վիզաների մասին տեղեկությունների, երբ երբ ռուս դիվանագետը դուրս է եկել շենքից՝ վիզա ստացողների անունները հնչեցնելու, հաղորդում է РИА "Новости" գործակալությունը: Զոհվել են դեսպանատան երկու աշխատակիցներ և առնվազն մեկ տեղի բնակիչ, ևս տասը վիրավորվել են, փոխանցել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG