Մատչելիության հղումներ

Դատարանը չեղարկեց «Նովայա գազետայի» լիցենզիան


Այսօր Մոսկայի դատարանը չեղարկեց «Նովայա գազետա» թերթի լիցենզիան՝ փաստացի արգելելով հրատարակվել Ռուսաստանում։

Ըստ «Ռոսկոմնադզորի» հայցով հարուցված գործի՝ 2006 թվականին պարբերականը փաստաթղթեր չէր տրամադրել սեփականատիրոջ փոփոխության մասին։

«Նովա Գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը ներկա էր դատարանի նիստին, որից հետո ասել է` որոշումը «պատվիրված է և քաղաքական»։

Նրա խոսքով՝ դատարանի որոշումը օրինական նվազագույն որևէ հիմք չունի։ «Մեզ դատում են, իբր 20 տարի առաջ ինչ-որ փաստաթղթեր չենք տրամադրել, չնայած ամեն ինչ տրամադրվել էր»։

Մուրատովն ասել է, որ մինչև վերջ գնալու են, մնալու են օրինական դաշտում, բողոքարկելու են վճիռը, արդյունքը մոտավորապես պարզ է՝ «դատավճիռն արդեն գրված է, մնում է հրապարակելը»։

Ավելի վաղ, անցած մարտի վերջին ռուս-ուկրաինական պատերազմի մասին Մոկվայի պաշտոնական տեսակետին չհամապատասխանող հրապարակումների համար «Նովայա Գազետան» ստիպված դադարեցել էր գործունեությունը «Ռոսկոմնադզորի» մի շարք նկատողություններից հետո։

1990-ականների սկզբներին հիմնադրված «Նովայա Գազետան» Ռուսաստանի անկախ մամուլի առաջատարներից մեկն է։

Գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թվականին Նոբելյան մրցանակի արժանացավ խոսքի ազատությունը պահպանելու ջանքերի համար։

Dm
Dm

XS
SM
MD
LG