Կանադայի կենտրոնական Սասկաչևան նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել, հայտնում է ոստիկանությունը։
Հարձակվողները փախել են և որոնվում են։
Ոստիկանությունը հայտարարել է, որ նրանք զինված են և վտանգավոր ու դեռ փախուստի մեջ են:
Զոհերը հայտնաբերվել են 13 տարբեր վայրերում։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումների մեջ երկու տղամարդու են կասկածում։