Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետ. «Բայրաքթար»-ները երեք օրում 26,5 մլն դոլարի ռուսական զինտեխնիկա են ոչնչացրել


Ուկրաինային Լիտվայի նվիրած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, հուլիս, 2022թ.
Ուկրաինային Լիտվայի նվիրած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, հուլիս, 2022թ.

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ միայն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են 26,5 միլիոն դոլարի ռուսաստանյան ռազմական տեխնիկա:

«Արդյունավետ թուրքական «Բայրաքթար»-ները մեր զինվորականների հմուտ ձեռքերում հզոր զենք են։ Սարքավորումներից մեկը բարեկամ Լիտվայից օգնություն է», - ասել է Զալուժնին։

Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում ճշտել կողմերի պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG