Մատչելիության հղումներ

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Միխայիլ Գորբաչովին


Ռուսաստան - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությունը, Մոսկվա, 3-ը սեպտեմբերի, 2022թ.
Ռուսաստան - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությունը, Մոսկվա, 3-ը սեպտեմբերի, 2022թ.

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, հուղարկավորությանը չի մասնակցի։ Կրեմլն անցած օրերին տեղեկացրել է, թե Պուտինը Գորբաչովին հրաժեշտ է տվել դիահերձարանում:


Արևմտյան առաջնորդներից միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է պլանավորում մասնակցել արարողությանը, հաղորդում է France-Presse-ը: Եվրոպական մի շարք այլ երկրներ սգո միջոցառմանը մասնակցում են դեսպանների մակարդակով:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությանը Վաշինգտոնը կներկայացնի դեսպան Ջոն Սալիվանը։

XS
SM
MD
LG