Մատչելիության հղումներ

Միջազգային երկու տեսուչ մշտապես կմնա Զապորոժիեի ԱԷԿ-ում


Ուկրաինա - ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին Զապորոժիեի ատոմակայան այցից հետո զրուցում է լրագրողների հետ, Զապորոժիե,1-ը սեպտեմբերի, 2022թ.
Ուկրաինա - ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին Զապորոժիեի ատոմակայան այցից հետո զրուցում է լրագրողների հետ, Զապորոժիե,1-ը սեպտեմբերի, 2022թ.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից երկուսը մշտապես կմնան Զապորոժիեի ատոմակայանում, չնայած դրա շուրջ շարունակվում են ծանր մարտերը, այդ թվում՝ կայանից ոչ շատ հեռու գտնվող Էներգոդար քաղաքում, հայտնում են գործակալությունից։

Միջազգային առաքելությունը երեկ էր ժամանել Զապորոժիեի ատոմակայան, որն արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է պատերազմական գործողությունների կենտրոնում։

Ուկրաինայի հարավում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել պատերազմի առաջին օրերին՝ մարտից։ Սակայն այն մինչ այս պահը միացված է Ուկրաինայի էլեկտրական ցանցին ու ղեկավարվում է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության կողմից։

XS
SM
MD
LG