Մատչելիության հղումներ

Ուկրաինացի թենիսիստուհին հրաժարվել է սեղմել բելառուսցի մրցակցուհու ձեռքը


Վիկտորյա Ազարենկան (ձախից) և Մարտա Կոստյուկը
Վիկտորյա Ազարենկան (ձախից) և Մարտա Կոստյուկը

Թենիսի հեղինակավոր US Open առաջնության ժամանակ ուկրաինացի Մարտա Կոստյուկը հրաժարվել է սեղմել բելառուսցի Վիկտորյա Ազարենկայի ձեռքը՝ պարտվելուց հետո։

Ազարենկան 6-2, 6-3 հաշվով հաղթել է Կոստյուկին, և խաղից հետո սովորական ձեռքսեղմման փոխարեն ուկրաինացի թենիսիստուհին որոշել է միան ռակետով հպվել։

Կիևից 20-ամյա երիտասարդ թենիսիստուհին ասել է, թե դա իր վերաբերմունքն էր, պատերազմական երկրի ներկայացուցիչը «չէր կարող այլ կերպ գործել»։

Բելառուսը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է և թույլ է տվել ռուս զինվորականներին օգտագործել իր տարածքը Ուկրաինայի վրա հարձակվելու համար։

Բելառուսը ներկայացնող 33-ամյա Ազարենկան ասել է, որ իրեն չի զարմացել Կոստյուկի պահելաձևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG