Մատչելիության հղումներ

Լեհաստանը Գերմանիայից ավելի քան 1.3 տրիլիոն դոլարի փոխհատուցում կպահանջի


Լեհաստանը Գերմանիայից ավելի քան 1.3 տրիլիոն դոլար կպահանջի՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների փոխհատուցում, հայտարարել է Լեհաստանի իշխող ուժի առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին։

2019 թվականին Կաչինսկու գլխավորած կուսակցությունը հայտարարել էր 850 միլիարդ դոլարի մասին, սակայն մինչ օրս Վարշավան պաշտոնապես չի դիմել Բեռլինին փոխհատուցման պահանջով։ Գերմանիան բազմիցս հայտարարել է, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի հետ կապված ֆինանսական հարցերը վաղուց կարգավորված են, և այդ թեման կարելի է փակված համարել։

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Լեհաստանում սպանվել է մոտ 6 միլիոն մարդ, որի կեսը՝ ծագումով հրեաներ։ Այսօր Լեհաստանը համարվում է Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերը, երկու երկրները անդամակցում են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG