Մատչելիության հղումներ

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը


Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այն տևել է մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հրաժարվեցին խոսել հանդիպման արդյունքների մասին։

Թե ի՞նչ էին քննարկելու կողմերը ժամեր տևած հանդիպման ընթացքում, նախապես չի հայտարարվել։ Պաշտոնական Երևանը չէր հստակեցրել, թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնել Բրյուսել, արդյոք հանդիպմանը քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը:

Որ այդ հարցը հանդիպման օրակարգում ընդգրկված է՝ անցած օրերին հայտնել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Թե ի՞նչ սկզբունքների հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի բանակցությունները, նույնպես հստակ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG