Մատչելիության հղումներ

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները


Արխիվ
Արխիվ

Ստամբուլում այսօր հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը։ Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է Ստամբուլում գտնվող Քալենդեր ամրոցում։

Այստեղ այսօր մեկնարկել է թյուրքալեզու մի շարք պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունը։ Դրան, ըստ գործակալության, մասնակցում են Ուզբեկստանի,Ղազախստանի և Ղրղըզստանի պաշտպանության փոխնախարարները, ինչպես նաև միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն։

Թուրքական կողմից քննարկումներում ներգրավված են ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլենը, ինչպես նաև ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG