Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան դատախազությունը Իվան Սաֆրոնովի համար պահանջում է 24 տարվա ազատազրկում


Ռուսաստանյան դատախազությունը 24 տարվա ազատազրկում է պահանջում պետական դավաճանության մեջ մեղադրվող լրագրող Իվան Սաֆրոնովի համար, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Սաֆրոնովը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզության աշխատակիցներին փոխանցելու համար։

Իվան Սաֆրոնովը «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» թերթերի նախկին մեկնաբանն է, մի քանի ամիս զբաղեցրել է նաև Ռուսաստանի Տիեզերական գործակալության՝ «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ նա 2012 թվականին հավաքագրվել է չեխական հետախուզության կողմից։

Նախկին լրագրողը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբանների պնդմամբ` գործի յոթ հատորներում լրագրողի մեղքն ապացուցող որևէ փաստ գոյություն չունի։

Սաֆրոնովի գործով դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG