Մատչելիության հղումներ

Առնվազն 16 զոհ Իրանում՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով


Առնվազն 16 մարդ է զոհվել Իրանի հարավ-արևմուտքում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով, որը տեղափոխում էր սեզոնային ֆերմերային աշխատողների։ Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով ևս ութ մարդ վիրավորվել է:

Շուշթար քաղաքում, որի մերձակայքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը, երկօրյա սուգ է հայտարարվել։

Թեև Իրանի ճանապարհները ընդհանուր առմամբ բարվոք վիճակում են, այդուհանդերձ, երկիրն ունի ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG