Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկել են Noble partner-2022 միջազգային զորավարժությունները


Վրաստանում այսօր մեկնարկել են Noble partner-2022 միջազգային զորավարժությունները, որին 21 երկրից ավելի քան 2400 զինծառայող է մասնակցում, հաղորդում է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը:

Պաշտոնական մեկնարկը, ըստ վրացական լրատվամիջոցների, տեղի է ունեցել Վրաստանի մերձակայքում գտնվող Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի ուսումնավարժարանում։ Արարողությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարարը, մասնակից երկների ռազմական կցորդները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հիմնական խմբի, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունը և փոխգործակցությունը՝ «ապահովելու համար Սև ծովի տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայրը»:

2015 թվականից անցկացվող զորավարժություններին այս տարի մասնակցում են ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Սլովակիան, Նորվեգիան, Հունգարիան, Լիտվան, Ադրբեջանը, Գերմանիան, Բոսնիան և Հերցոգովինան, Էստոնիան, Լեհաստանը, Ճապոնիա, Շվեդիան, Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բազմազգ զորախումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG