Մատչելիության հղումներ

Թուրքիան 5 անգամ բարձրացրել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով տարանցման վճարը


Ռուս-ուկրաիանական պատերազմի ֆոնին Թուրքիան 5 անգամ բարձրացրել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով տարանցման վճարը, հաղորդում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 7-ին:

Ըստ նույն աղբյուրի` փոփոխությունից հետո նավերի տարանցումից ստացվող տարեկան եկամուտը 40 միլիոն դոլարից կհասնի 200 միլիոն դոլարի։

Այդ նեղուցներից է օգտվում նաև Ուկրաինան, որը Թուրքիայի միջնորդությամբ այս ամսվա սկզբից Բոսֆորով կարողանում է հացահատիկ արտահանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG