Մատչելիության հղումներ

Այսօր Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց կկայանա. Կրեմլ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներից, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներից, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի համար շատ կարևոր օր է։ 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիրը», - «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ կողմերն ընդգծում են այդ փաստաթղթի կարևորությունը երկկողմ հարաբերությունների համար, և թե սա լավ հնարավորություն է՝ քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։

XS
SM
MD
LG