Մատչելիության հղումներ

Հունգարիան «Ռոսատոմ»-ին թույլատրեց 2 նոր ռեակտոր կառուցել Պակշի ատոմակայանում


Հունգարիան ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը թույլատրեց միջուկային երկու նոր ռեակտոր կառուցել Հունգարիայի հարավում Պակշի ատոմակայանում։ Ներկայումս գործող չորս ռեակտորներին գումարվելու է ևս երկուսը, ինչը գրեթե կրկնապտկելու է ատոմակայանի հզորությունը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 12 միլիարդ 400 միլիոն դոլար։ Նախատեսված է, որ գումարի զգալի մասը՝ 10 միլիարդ դոլարը Ռուսաստանը որպես վարկ կտրամադրի Հունգարիային։

Պակշում «Ռոսատոմ»-ի երկու նոր ռեակտոր կառուցելու թույլտվությունը նախօրեին հաստատեց Հունգարիայի Ազգային կարգավորող մարմինը։

Չնայած Ռուսաստանի զորքերի Ուկրաինա ներխուժելո ւ պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցներին և Արևմուտքի դատապարտող կեցվածքին՝ ԵՄ անդամ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սերտ կապեր է պահպանում Մոսկվայի հետ։

«Ռոսատոմը» պատժամիջոցների ցանկում ներառված չէ, բայց Ֆինլանդիան անցած մայիսին չեղարկեց ատոմային էլեկտրակայանի մի ծրագիր, որտեղ կարող էին ներգրավել ռուսական տեխնոլոգիաներ։ Իսկ անցած մարտին չեխական CEZ էներգետիկ ընկերությունը ատոմակայան կառուցելու մրցույթ է հայտարարել՝ արգելելով «Ռոսատոմ» և չինական General Nuclear ընկերությունների մասնակցությունը։

Գործող ատոմակայանի համար անցած հունիսին Չեխիան հրաժարվեց ռուսական միջուկային վառելիքից, գերադասելով այն գնել ֆրանսիական և ամերիկյան ընկերություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG