Մատչելիության հղումներ

Անկարան հուսով է, որ Լաչինի վերադարձն Ադրբեջանին կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավմանը


Անկարան հույս է հայտնել, որ Լաչինի (Բերձոր), Զաբուխի (Աղավնո) և Սուսի վերադարձն Ադրբեջանին կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը:

«Մենք ուրախ ենք, որ Լաչին ավանը և Զաբուխ ու Սուս գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրականացվող գործընթացի շրջանակներում: Մենք հուսով ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ այդ կարևոր քայլը կնպաստի տարածաշրջանային և ադրբեջանա-հայկական հարաբերությունների բարելավմանը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարությունում:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև նշում է, որ «Անկարան մինչ օրս պաշտպանել է և հետագայում էլ պաշտպանելու է եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

XS
SM
MD
LG