Մատչելիության հղումներ

NASA-ն պատրաստվում է Լուսին ուղարկել SLS գերծանր-կրող հրթիռը


ԱՄՆ - SLS հրթիռը Ֆլորիդայի «Քենեդի» տիեզերակայանում, 24-ը օգոստոսի, 2022թ.

Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն, հայտարարել է, որ պատրաստ է Լուսին ուղարկել SLS գերծանր-կրող հրթիռը:

Մեկնարկը նախատեսված է օգոստոսի 29-ին, իսկ նպատակը կրող հրթիռի փորձարկումն է` մինչև 2024 թվականին նախատեսված մարդու թռիչքը Lուսնի ուղեծիր:

Այս փորձարկման հաջող ընթացքի դեպքում, հաջորդ անգամ 2024 թվականին հրթիռը Լուսնի ուղեծիր կտանի տիեզերագնացների, իսկ 2025 թվականին նախատեսվում է մարդու երկրորդ վայրէջքը լուսնի վրա: Նախորդ անգամ մարդը Լուսնի վրա եղել է 1972 թվականին` «Ապոլոն-17» տիեզերանավով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG