Մատչելիության հղումներ

Ակցիա՝ Վրաստանի հիպերմարկետներում. քաղաքացիներին կոչ են անում գնել ուկրաինական ապրանքներ


Georgia--Ossetia, Market, 3Jun2022
Georgia--Ossetia, Market, 3Jun2022

Վրաստանի մեծ քաղաքների հիպերմարկետներն Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ ակցիաներ են անում՝ քաղաքացիներին կոչ անելով գնել ուկրաինական ապրանքներ, հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

Այդ երկրում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը շնորհակալություն է հայտնել մատակարարներին՝ «ծանր լոգիստիկ պայմաններում» ուկրաինական ապրանքները վրացական շուկա ներկրելու համար։ Պաշտոնյան նաև նշել է, որ այսօրվա ակցիան Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին համերաշխություն հայտնելու իսկական դրսևորում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG