Մատչելիության հղումներ

Բերման է ենթարկվել ընդդեմ Պուտինի բողոքի ակցիայի 22 մասնակից


Այսօր Երևանի Ազատության հրապարակից բերման է ենթարկվել ընդդեմ Պուտինի բողոքի ակցիայի 22 մասնակից, հաղորդում է ոստիկանությունը՝ չմանրամասնելով՝ նրանցից քանիսն են Ռուսաստանի քաղաքացիներ։

Բերման ենթարկելու պատճառը ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է, ոստիկանությունից փոխանցեցին, որ նրանք դեռ ոստիկանական բաժանմունքներում են։

Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնում Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG