Մատչելիության հղումներ

Բաքուն և Նուր-Սուլթանը «գործակցությունը նոր մակարդակի կհասցնեն»


Ադրբեջանի և Ղազախստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները նոր բարձր մակարդակի կհասնեն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պաշտոնական այցով առաջին անգամ Ադրբեջանում գտնվող Ղազախստանի նախագահն իր հերթին ասել է, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։

Վերջինս ևս համոզմունք է հայտնել, որ ղազախա-ադրբեւջանական հարաբերությունները, գործակցությունը նոր մակարդակի կհասցվեն։

Ղազախստանի նախագահը, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության Իլհամ Ալիևին պարգևատրել է Ղազախստանի ամենաբարձ՝ «Ոսկե արծիվ» շքանշանով։

XS
SM
MD
LG