Մատչելիության հղումներ

Զելենսկին խոստանում է վերագրավել Ղրիմը


Ուկրաինա - Նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում երկրի Ազգային դրոշի օրվան նվիրված հանդիսությանը, Կիև, 23-ը օգոստոսի, 2022թ․
Ուկրաինա - Նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում երկրի Ազգային դրոշի օրվան նվիրված հանդիսությանը, Կիև, 23-ը օգոստոսի, 2022թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան կվերագրավի 2014 թվականին Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը ցանկացած միջոցներով, և ընդգծել՝ նախքան դա անելը Կիևը չի խորհրդակցի այլ երկրների հետ։

«Ղրիմը եղել է և կա Ուկրաինա», - ասել է Զելենսկին երեկ «Ղրիմի պլատֆորմի» ժամանակ, որը Կիևի կողմից կազմակերպվող ամենամյա ֆորում է։

Մեկօրյա միջոցառմանը մասնակցում էին տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ՝ հիմնականում տեսակապով։

Կոնֆերանսի ընթացքում Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Մոսկվայի կառավարումը Ղրիմում վնաս է հասցրել Սևծովյան տարածաշրջանի շրջակա միջավայրին, բերել է տնտեսական անկում, սոցիալական ճնշում և միլիտարիզմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG