Մատչելիության հղումներ

Վերջին երկու ամսում Պակիստանում շուրջ 800 մարդ է մահացել աղետների հետևանքով


Ջրհեղեղ Պակիստանում, օգոստոս, 2022թ.

Պակիստանում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով վերջին երկու ամսվա ընթացքում 783 մարդ է զհվել, մեծ մասը՝ հարավ-արևմտյան աղքատ նահանգներում։

Հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 22-ը 37 մարդ մահացել է Քաշմիրի նահանգի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող մասում:

Տվյալները երեկ հրապարակել է բնական աղետների դեմ պայքարի վարչության պաշտոնական կայքը։

Կառավարական հաստատություններն ու բանակը ճամբարներ են ստեղծել տուժածներին օգնելու, սնունդ և դեղորայք տրամադրելու համար։

Ջրհեղեղներն ավելի քան 95 հազար տուն են վնասել։

Օդերևութաբաններն առաջիկա օրերի համար կանխատեսում են ավելի ուժեղ անձրևներ ու ամպրոպներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG