Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ում պայթյունից հետո փակված Քրիստափորի փողոցը միակողմանի կբացվի


Միակողմանի կբացվի Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փակված Քրիստափորի փողոցը։ Լուրը հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակը՝ տեղեկացնելով, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկել են հարցը։

Նախօրեին «Սուրմալու»-ի դիմացի մայթում տեղակայված «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո առևտրի կենտրոնը փակ էր։

XS
SM
MD
LG