Մատչելիության հղումներ

Թրամփը Ֆլորիդայի իր կալվածքում պահել է առնվազն 300 գաղտնի փաստաթուղթ. The New York Times


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, Նյու Յորք, 11-ը օգոստոսի, 2022թ.
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ, Նյու Յորք, 11-ը օգոստոսի, 2022թ.

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքում պահել է առնվազն 300 գաղտնի փաստաթուղթ, գրում է The New York Times-ը:

Ըստ այդմ՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը հունվարին մոտ 150 գաղտնի փաստաթուղթ է փոխանցել ԱՄՆ Ազգային արխիվների և գրանցումների վարչությանը, մնացած գաղտնի տեղեկություններով նյութերը Թրամփի ներկայացուցիչները հունիսին հանձնել են ԱՄՆ արդարադատության նախարարություն, և օգոստոսի սկզբին նաև առգրավվել են Մար-ա-Լագոյում խուզարկության ժամանակ:

Հրատարակության տվյալներով՝ ներկայումս ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն ունեն Թրամփի մոտ պահվող 26 արկղ նյութերը, որոնցից 11-ը գաղտնի է, իսկ մեկը՝՝ «հույժ գաղտնի» մակագրված: Վերադարձված գաղտնի նյութերի մեջ են եղել Կենտրոնական հետախուզական վարչության, Ազգային անվտանգության գործակալության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթղթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG