Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում վաղը սուգ է՝ ի հիշատակ Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի զոհերի


Ռուսաստան - Ավտովթարը Ուլյանովսկի մարզում, 21-ը օգոստոսի, 2022թ.
Ռուսաստան - Ավտովթարը Ուլյանովսկի մարզում, 21-ը օգոստոսի, 2022թ.

Վաղը Ղրղըզստանում սուգ է հայտարարված` ի հիշատակ երկրի 14 քաղաքացիների և երկու ռուսաստանցիների, որոնք զոհվել են Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում ավտովթարի հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել երեկ, Ռուսաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել` պարզելու հանգամանքները։

Վթարի հետևանքով նաև վիրավորվել են Ղրղըզստանի երեք քաղաքացիներ, որոնցից մեկի ազգականը «Ազատության» ղրղըզական ծառայությանը հայտնել է, որ ականտես է եղել՝ ինչպես էր մարդկանց տեղափոխող միկրոավտոբուսը կանգնած բեռնատարի հետևում, երբ մեկ այլ բեռնատար հարվածել է հետևից։

Ոստիկանության տարածած տեսանյութը ցույց է տալիս, թե միկրոավտոբուսը ինչպես է ճզմվել երկու բեռնատարների միջև։

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը հանձնարարել է արտաքին գործերի ու արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև քաղավիացիայի ծառայությանը՝ կազմակերպել 14 քաղաքացիների դիերի տեղափոխումը հայրենիք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG