Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերը ժամանել է Կանադա


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կանադա, որտեղ պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ջրածնի մատակարարման վերաբերյալ՝ էներգակիրների այլընտրանքային աղբյուրները հարստացնելու համար։

Եռօրյա այցի ընթացքում Շոլցը մտադիր է քննարկել նաև Կանադայից սեղմված գազ ստանալու հնարավորությունները, քանի որ Եվրոպայում մտավախություն ունեն, թե Ռուսաստանը կարող է վերջնականապես դադարեցնել գազի մատակարարումները, որոնք առանց այդ էլ կրճատվել են՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով։

Կանադայի վարչապետի հետ հանդիպման օրակարգում է նաև Ուկարինային քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցություն տրամադրելու հարցը, ինչպես նաև հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ։

XS
SM
MD
LG