Մատչելիության հղումներ

Բեռնատարների վարորդները բացել են Սիսիան-Գորիս ճանապարհը


Սիսիան-Գորիս ճանապարհի բնականոն երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է Սյունիքի մարզպետարանը: Բեռնատարների վարորդները երեկ փակել էին մայրուղին` պահանջելով փոխել բեռնատարների թույլատրվող առավելագույն քաշը և չիրականացնել սռնիների կշռում։

Ըստ մարզպետարանի հաղորդագրության` երեկ կեսօրից մինչ այս պահը մարզպետը, ոստիկանության պաշտոնյաներ գտնվել են Մ2 միջպետական մայրուղում և զրուցել բեռնատարի վարորդների հետ:

Օրեր առաջ, երբ բեռնատարների վարորդները առաջին անգամ էին փակել մայրուղին, նրանց հանդիպել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել խնդրի վերաբերյալ։ Փոխարենը, վարորդները բացել էին ճանապարհը։

Նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանն «Ազատությանը» տեղեկացրել էր, որ հանդիպումը կայացել է այս հինգշաբթի՝ նախարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG