Մատչելիության հղումներ

Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության կապակցությամբ


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Էմանյուել Մակրոն, արխիվ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Ելիսեյան պալատը:

«Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների թիմը Զապորոժիե անհապաղ գործուղելու անհրաժեշտությունը»,- ասվում է Ելիսեյան պալատի հրապարակած հաղորդագրությունում:

Մակրոնը մտադիր է առաջիկա օրերին ևս մեկ անգամ Պուտինի հետ քննարկել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների թիմը Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելու թեման:

Ռուսական կողմը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG